Exodus 30:18 Cross References - ArmenianEastern

18 «Պղնձէ լուացարան պատրաստի՛ր: Պղնձից շինի՛ր նրա պատուանդանը, որպէսզի լուացուեն նրա մէջ: Այն կը դնես վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ: Դրա մէջ ջուր կը լցնես:

Exodus 31:9

9 ողջակէզների սեղանն ու նրա բոլոր մասերը, աւազանն ու նրա պատուանդանը,

Exodus 38:8

8 Պղնձէ աւազանն ու դրա պղնձէ պատուանդանը պատրաստեց ուխտաւոր այն կանանց հայելիների պղնձից, որոնք վրանը խփած օրը վկայութեան խորանի դռան մօտ էին հաւաքուել:

Exodus 40:7

7 Աւազանը կը դնես վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ եւ դրա մէջ ջուր կը լցնես:

Exodus 40:30-32

30 Աւազանը դրեց վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ եւ դրա մէջ ջուր լցրեց,31 որպէսզի Մովսէսը, Ահարոնն ու նրա որդիները դրանով լուանան իրենց ձեռքերն ու ոտքերը,32 երբ վկայութեան խորանը մտնեն կամ երբ զոհասեղանին մօտենան պաշտամունք կատարելու: Նրանք լուացւում էին դրա միջի ջրով, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:

Cross Reference data is from OpenBible.info, retrieved June 28, 2010, and licensed under a Creative Commons Attribution License.