Genesis 34 Cross References - ArmenianEastern

1 Լիայի՝ Յակոբի համար ծնած դուստրը՝ Դինան, ելաւ այդ կողմի աղջիկներին տեսնելու:2 Նրան տեսաւ քոռեցի Եմորի որդի Սիւքեմը, որը երկրի իշխանն էր, առեւանգեց նրան, պառկեց նրա հետ եւ պղծեց նրան:3 Սիւքեմը, ամբողջ հոգով կապուելով Յակոբի դուստր Դինայի հետ, սիրեց աղջկան եւ քաղցրութեամբ խօսեց նրա հետ:4 Սիւքեմը, դիմելով իր հայր Եմորին, ասաց. «Այս աղջկան ինձ համար կնութեան ա՛ռ»:5 Յակոբն իմացաւ, որ Եմորի որդին պղծել է իր դուստր Դինային: Այդ ժամանակ իր որդիները դաշտում՝ անասունների մօտ էին: Յակոբը լուռ մնաց մինչեւ նրանց գալը:6 Սիւքեմի հայր Եմորը գնաց Յակոբի մօտ՝ հետը խօսելու:7 Դաշտից եկան նաեւ Յակոբի որդիները: Երբ տղամարդիկ իմացան կատարուածի մասին, զայրացան: Նրանք շատ տխրեցին, որովհետեւ Սիւքեմը, Յակոբի դստեր ծոցը մտնելով, մեծ նախատինք էր հասցրել Իսրայէլին: Դա չպէտք է լինէր:8 Եմորը նրանց դիմելով՝ ասաց. «Իմ որդի Սիւքեմը ամբողջ հոգով սիրել է ձեր դստերը: Արդ, աղջկան տուէ՛ք նրան կնութեան եւ խնամութիւն արէ՛ք մեզ հետ.9 ձեր դուստրերին տուէ՛ք մեզ եւ մեր դուստրերին առէ՛ք ձեր որդիներին:10 Բնակուեցէ՛ք մեզ հետ: Մեր ընդարձակ երկիրը փռուած է ձեր առաջ, բնակուեցէ՛ք այնտեղ, վաստակեցէ՛ք եւ կալուածքներ ձեռք բերէք դրա մէջ»:11 Սիւքեմն ասաց նրա հօրն ու եղբայրներին. «Թող շնորհ գտնեմ ձեր առաջ: Ինչ էլ պահանջէք, կը տանք:12 Ինչքան ուզէք, աւելացրէ՛ք պարգեւագինը եւ օժիտը, որքան էլ ասէք, կը տամ, միայն թէ այդ աղջկան տուէ՛ք ինձ կնութեան»:13 Յակոբի որդիները խորամանկութեամբ պատասխանեցին Սիւքեմին ու նրա հայր Եմորին, քանի որ Սիւքեմը պղծել էր իրենց քոյր Դինային:14 Լիայի որդիները՝ Դինայի եղբայրներ Շմաւոնն ու Ղեւին, ասացին. «Չենք կարող անել այդ բանը՝ մեր քրոջը տալ անթլփատ մի մարդու, որովհետեւ դա մեզ համար նախատինք կը լինի:15 Մենք կը համակերպուենք ձեզ հետ եւ կը բնակուենք ձեր երկրում միայն այն դէպքում, եթէ դուք նմանուէք մեզ՝ թլփատուեն ձեր բոլոր արու զաւակները:16 Միայն այն ժամանակ մեր դուստրերին կը տանք ձեզ եւ ձեր դուստրերից մեզ կին կ՚առնենք:17 Մենք կը բնակուենք ձեզ հետ եւ կը լինենք իբրեւ մէկ ժողովուրդ: Իսկ եթէ չլսէք մեզ՝ չթլփատուէք, մեր դուստրերին կ՚առնենք ու կը հեռանանք»:18 Եմորին ու Եմորի որդի Սիւքեմին հաճելի թուացին այս խօսքերը:19 Երիտասարդը չյապաղեց անել այդ բանը, որովհետեւ շատ էր սիրում Յակոբի դստերը: Նա իր հօր ընտանիքի անդամների մէջ ամենից աւելի յարգանք էր վայելում:20 Եմորն ու իր որդի Սիւքեմը եկան իրենց քաղաքի դարպասի մօտ եւ, դիմելով իրենց քաղաքի տղամարդկանց, ասացին նրանց.21 «Այդ մարդիկ հաշտ ու խաղաղ են մեզ հետ: Արդ, թող բնակուեն այս երկրում եւ վաստակ ձեռք բերեն այստեղ, որովհետեւ այս ընդարձակ երկիրը փռուած է նրանց առաջ: Նրանց դուստրերին մեզ կին առնենք եւ մեր դուստրերին տանք նրանց:22 Այդ մարդիկ մեզ նման լինելով՝ կը բնակուեն մեզ հետ, եւ մենք կը լինենք իբրեւ մէկ ժողովուրդ միայն այն պայմանով, որ մեր բոլոր զաւակները թլփատուեն, ինչպէս որ իրենք են թլփատուած:23 Միթէ այդ ձեւով նրանց ունեցուածքը, նրանց անասունը եւ նրանց չորքոտանին մերը չե՞ն լինի: Եթէ նրանց այդ պայմանն ընդունենք, նրանք կը բնակուեն մեզ հետ»:24 Եմորի ու նրա որդի Սիւքեմի հետ համաձայնեցին բոլոր նրանք, ովքեր անցնում էին իրենց քաղաքի դարպասով, եւ թլփատուեցին բոլոր տղամարդիկ, ովքեր անցնում էին այդ քաղաքի դարպասով:25 Երրորդ օրը, երբ դեռ նրանք ցաւերի մէջ էին, Յակոբի երկու որդիները՝ Դինայի եղբայրներ Շմաւոնն ու Ղեւին, ամէն մէկն առնելով իր սուրը, կազմ ու պատրաստ մտան քաղաքն ու կոտորեցին բոլոր արուներին:26 Նրանք սրի քաշեցին նաեւ Եմորին ու նրա որդի Սիւքեմին, իսկ Սիւքեմի տնից առան Դինային ու գնացին:27 Յակոբի միւս որդիները յարձակուեցին վիրաւորների վրայ եւ կողոպտեցին այն քաղաքը, ուր պղծել էին իրենց քոյր Դինային:28 Նրանք վերցրին քաղաքում եւ դաշտում գտնուող նրանց արջառն ու ոչխարը, նրանց էշերը,29 գերեվարեցին ողջ մնացած մարդկանց ու նրանց կանանց, աւար առան նրանց ամբողջ գոյքը: նրանք յափշտակեցին ե՛ւ քաղաքում, ե՛ւ տներում եղած ամէն ինչ:30 Այն ժամանակ Յակոբն ասաց Շմաւոնին ու Ղեւիին. «Դուք ինձ ատելի դարձրիք: Ես երկրի բոլոր բնակիչներին՝ քանանացիներին ու փերեզացիներին անխիղճ մարդ պիտի թուամ: Մենք սակաւաթիւ ենք: Եթէ նրանք հաւաքուեն, ինձ վրայ յարձակուեն ու հարուածեն ինձ, ապա կ՚ոչնչանամ ե՛ւ ես, ե՛ւ իմ տոհմը»:31 Նրանք պատասխանեցին. «Հապա ինչպէ՞ս է, որ նրանք իբրեւ բոզ լլկեցին մեր քրոջը»:

Genesis 26:34

34 Եսաւը քառասուն տարեկան հասակում կին առաւ քետացի Բէերի դուստր Յուդիթին եւ խեւացի Ելոմի դուստր Մասեմաթին,

Genesis 27:46

46 Ռեբեկան ասաց Իսահակին. «Յոգնել եմ Քետի ցեղի դուստրերից»: Եթէ Յակոբը կին առնի Քետի ցեղի դուստրերից՝ ա՛յս երկրի դուստրերից, էլ ինչո՞ւ եմ ապրում ես»:

Genesis 28:6

6 Երբ Եսաւը տեսաւ, թէ Իսահակն օրհնեց Յակոբին, եւ սա գնաց Ասորիների Միջագետք, որ այնտեղից կին առնի, ինչպէս հայրը Յակոբին օրհնելիս պատուիրել էր ու ասել, թէ՝ «Քանանացիների դուստրերից կին չառնես»,

Genesis 30:13

13 Լիան ասաց. «Ես բախտաւոր եմ, որովհետեւ կանայք ինձ երանի են տալու»: Եւ որդու անունը դրեց Ասեր՝ Մեծութիւն:

Genesis 30:21

21 Դրանից յետոյ նա աղջիկ ծնեց եւ նրա անունը դրեց Դինա:

Genesis 46:15

15 Սրանք Լիայի որդիներն են, որոնց, նաեւ իր դուստր Դինային, նա ծնեց Յակոբի համար՝ Ասորիների Միջագետքում. բոլորը՝ որդիներն ու դուստրերը, երեսուներեք հոգի էին:

Genesis 6:2

2 Աստծու որդիները, տեսնելով որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, կին առան նրանց, ում ընտրեցին:

Genesis 10:17

17 խեւացիներին, արուակացիներին, ամինացիներին,

Genesis 20:2

2 Աբրահամն իր կին Սառայի մասին ասում էր, թէ նա իր քոյրն է: Գերարացիների արքայ Աբիմելէքն ուղարկեց իր մարդկանց եւ կին առաւ Սառային:

Genesis 33:19

19 Նա Սիւքեմի հայր Եմորից հարիւր ոչխարով մի կալուածք գնեց, ուր եւ խփեց իր վրանը:

Genesis 39:6-7

6 Պետափրէսը չգիտէր, թէ ինչ կայ իր տանը, բացի իր կերած հացից: Յովսէփը դէմքով շատ գեղեցիկ էր ու վայելչակազմ:7 Այս բոլորից յետոյ նրա տիրոջ կինն իր աչքը գցեց Յովսէփի վրայ ու ասաց նրան. «Պառկի՛ր ինձ հետ»:

Matthew 5:28

28 իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում:

Genesis 21:21

21 եւ բնակուեց Փառանի անապատում: Մայրը նրա համար Եգիպտացիների երկրից կին առաւ:

Genesis 30:35

35 Լաբանն այդ օրը առանձնացրեց մոխրագոյն ու պտաւոր նոխազները, բոլոր մոխրագոյն ու պտաւոր այծերը, սպիտակ ու թուխ ոչխարները,

Genesis 37:13-14

13 Իսրայէլն ասաց Յովսէփին. «Չէ՞ որ հիմա քո եղբայրները ոչխարներ են արածեցնում Սիւքեմում: Արի՛ քեզ ուղարկեմ նրանց մօտ»:14 Յովսէփն ասաց նրան. «Ես պատրաստ եմ»: Իսրայէլն ասաց նրան. «Գնա տե՛ս, թէ ողջ-առո՞ղջ են քո եղբայրներն ու ոչխարները, եւ ինձ լուր բեր»: Եւ Յակոբը նրան ուղարկեց այնտեղ Քեբրոնի հովտից:

Luke 15:25

25 Իսկ նրա աւագ որդին ագարակում էր. եւ մինչ գալիս էր եւ տանը մօտեցաւ, լսեց երգերի եւ պարերի ձայնը.

Luke 15:29

29 Որդին պատասխանեց եւ ասաց հօրը. «Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտուիր, որ բարեկամներիս հետ ուրախութիւն անէի:

Genesis 20:9

9 Աբիմելէքը կանչեց Աբրահամին ու ասաց նրան. «Այդ ի՞նչ փորձանք բերեցիր դու մեր գլխին: Մենք ի՞նչ մեղք էինք գործել քո դէմ, որ իմ ու իմ թագաւորութեան վրայ այդպիսի մեծամեծ մեղքեր բարդեցիր: Դու ինձ հետ արեցիր այն, ինչ ոչ ոք չէր արել»:

Genesis 46:7

7 իր որդիներն ու որդիների որդիները, իր դուստրերն ու դուստրերի դուստրերը: Նա իր ողջ սերունդը բերեց Եգիպտոս:

Exodus 19:5-6

5 Արդ, եթէ ուշադիր լսէք իմ ասածը եւ պահէք իմ դրած ուխտը, դուք բոլոր ազգերի մէջ կը լինէք իմ ընտրեալ ժողովուրդը, որովհետեւ իմն է ամբողջ երկիրը:6 Դուք կը լինէք ինձ համար որպէս թագաւորութիւն, որպէս քահանայութիւն եւ որպէս սուրբ ազգ: Իմ այս ասածները դու կը հաղորդես իսրայէլացիներին»:

Genesis 34:3

3 Սիւքեմը, ամբողջ հոգով կապուելով Յակոբի դուստր Դինայի հետ, սիրեց աղջկան եւ քաղցրութեամբ խօսեց նրա հետ:

Genesis 19:14

14 Ղովտը գնաց իր փեսացուների մօտ, որոնք առնելու էին իր դուստրերին, եւ ասաց նրանց. «Հեռացէ՛ք այստեղից, որովհետեւ Տէրը կործանելու է այս քաղաքը»: Փեսացուներին թուաց, թէ նա կատակ է անում:

Genesis 24:3

3 քեզ երդուեցնեմ Տիրոջ՝ երկնքի Աստծու եւ երկրի Աստծու անունով, որ իմ որդի Իսահակի համար կին չես առնի քանանացիների դուստրերից (որոնց մէջ եմ բնակւում ես),

Genesis 26:34-35

34 Եսաւը քառասուն տարեկան հասակում կին առաւ քետացի Բէերի դուստր Յուդիթին եւ խեւացի Ելոմի դուստր Մասեմաթին,35 որոնք վշտացնում էին Իսահակին եւ Ռեբեկային:

Genesis 13:9

9 Մի՞թէ ողջ երկիրն առաջդ չի փռուած. հեռացի՛ր ինձնից: Եթէ դու ձախ գնաս, ես աջ կը գնամ, իսկ եթէ դու աջ գնաս, ես ձախ կը գնամ»:

Genesis 20:15

15 Աբիմելէքն ասաց Աբրահամին. «Ահա քո դիմաց փռուած է իմ երկիրը, ուր հաճելի է քեզ, այնտեղ էլ բնակուի՛ր»:

Genesis 34:21-23

21 «Այդ մարդիկ հաշտ ու խաղաղ են մեզ հետ: Արդ, թող բնակուեն այս երկրում եւ վաստակ ձեռք բերեն այստեղ, որովհետեւ այս ընդարձակ երկիրը փռուած է նրանց առաջ: Նրանց դուստրերին մեզ կին առնենք եւ մեր դուստրերին տանք նրանց:22 Այդ մարդիկ մեզ նման լինելով՝ կը բնակուեն մեզ հետ, եւ մենք կը լինենք իբրեւ մէկ ժողովուրդ միայն այն պայմանով, որ մեր բոլոր զաւակները թլփատուեն, ինչպէս որ իրենք են թլփատուած:23 Միթէ այդ ձեւով նրանց ունեցուածքը, նրանց անասունը եւ նրանց չորքոտանին մերը չե՞ն լինի: Եթէ նրանց այդ պայմանն ընդունենք, նրանք կը բնակուեն մեզ հետ»:

Genesis 42:34

34 եւ ձեր կրտսեր եղբօրը բերէք ինձ մօտ: Այն ժամանակ ես կ՚իմանամ, որ դուք լրտեսներ չէք, այլ խաղաղասէր մարդիկ էք, եւ ձեր այս եղբօրն էլ կը վերադարձնեմ ձեզ, եւ դուք այս երկրում առեւտուր կ՚անէք»:

Genesis 47:27

27 Իսրայէլը բնակուեց Եգիպտացիների երկրում՝ Գեսեմում: Նրանք այնտեղ կալուածքներ ստացան, խիստ աճեցին ու բազմացան:

Genesis 18:3

3 «Տէ՛ր, եթէ շնորհ գտայ քո առաջ, քո ծառային անտես մի՛ արա,

Genesis 33:15

15 Եսաւը հարցրեց. «Քեզ մօտ թողնե՞մ ինձ հետ եղած մարդկանց մի մասին»: Սա պատասխանեց. «Ի՞նչ կարիք կայ: Բաւական է, որ շնորհ գտայ քո առաջ, տէ՛ր»:

Genesis 24:53

53 Ծառան հանեց ոսկէ ու արծաթէ զարդեր եւ զգեստներ, տուեց Ռեբեկային: Նա նուէրներ տուեց նաեւ նրա եղբայրներին ու մօրը:

Genesis 29:18

18 Յակոբը սիրեց Ռաքէլին. նա ասաց. «Քեզ եօթը տարի կը ծառայեմ քո կրտսեր դուստր Ռաքէլի համար»:

Genesis 31:41

41 Քսան տարի է, որ քո տանն էի: Տասնչորս տարի քո դուստրերի համար աշխատեցի եւ վեց տարի՝ քո հօտերի համար, բայց դու խաբեցիր ինձ եւ իմ բաժնից տասը ոչխար խլեցիր:

Exodus 22:16-17

16 «Եթէ մէկը խաբի չնշանուած մի կոյսի եւ պառկի նրա հետ, գլխագին թող վճարի ու ամուսնանայ նրա հետ:17 Եւ եթէ աղջկայ հայրը չհամաձայնի նրան կնութեան տալ իր աղջկան, խաբողը նրա հօրը արծաթ թող վճարի այնքան, ինչքան գլխագին է սահմանուած կոյսերի համար:

Matthew 14:17

17 Եւ նրանք ասացին նրան. «Այստեղ ուրիշ բան չունենք, բացի հինգ նկանակից եւ երկու ձկից»:

Genesis 25:27-34

27 Եսաւը հմուտ որսորդ էր եւ վայրենաբարոյ, իսկ Յակոբը մեղմաբարոյ էր ու տնակեաց:28 Իսահակը սիրեց Եսաւին, որովհետեւ նրա որսը կերակուր էր իր համար, իսկ Ռեբեկան սիրեց Յակոբին:29 Յակոբը մի անգամ ապուր էր եփել, երբ Եսաւը դաշտից եկաւ քաղցից թուլացած:30 Եսաւն ասաց Յակոբին. «Այդ կարմրաւուն ապուրից տուր ուտեմ, որովհետեւ քաղցից թուլացած եմ» (դրա համար էլ նրան Եդոմ կոչեցին):31 Յակոբն ասաց Եսաւին. «Կը տամ, եթէ այսօր ինձ վաճառես քո անդրանկութիւնը»:32 Եսաւը պատասխանեց. «Ես մեռնելու վրայ եմ, էլ ինչի՞ս է պէտք անդրանկութիւնը»:33 Յակոբն ասաց նրան. «Հէնց այսօր երդուի՛ր ինձ»: Եւ նա երդուեց նրան: Եսաւն իր անդրանկութիւնը վաճառեց Յակոբին,34 իսկ Յակոբը Եսաւին տուեց հաց ու ոսպապուր: Սա կերաւ, խմեց ու վեր կացաւ գնաց: Այսպիսով Եսաւն արհամարհեց իր անդրանկութիւնը:

Matthew 28:13

13 «Կ՚ասէք, թէ նրա աշակերտները, գիշերով գալով, գողացան նրան, մինչ մենք քնի մէջ էինք:

Genesis 17:11

11 Ձեր բոլոր արու զաւակները պիտի թլփատուեն, պիտի թլփատէք ձեր անդամների թլիփները, եւ դա թող լինի իմ եւ ձեր միջեւ ուխտի նշանը:

Genesis 17:14

14 Ութերորդ օրը թլիփը չթլփատուած արուն թող վերանայ իր ցեղի միջից, որովհետեւ խախտած կը լինի իմ ուխտը»:

Matthew 2:8

8 Եւ նրանց Բեթղեհէմ ուղարկելով՝ ասաց. «Գնացէ՛ք ստոյգ իմացէք մանկան մասին եւ երբ գտնէք, տեղեկացրէ՛ք ինձ, որպէսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան»:

Matthew 2:13

13 Եւ երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց Յովսէփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանը եւ նրա մօրը ու փախի՛ր Եգիպտոս. եւ այնտեղ մնա՛ մինչեւ որ քեզ ասեմ. քանի որ Հերովդէսը փնտռում է այդ մանկանը կորստ»ան մատն»լու համար»:

Matthew 23:1-39

1 Այն ժամանակ Յիսուս խօսեց ժողովրդին եւ իր աշակերտներին ու ասաց.2 «Մովսէսի աթոռի վրայ նստեցին օրէնսգէտներն ու փարիսեցիները.3 ամէն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արէ՛ք եւ պահեցէ՛ք, բայց մի՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում:4 Ծանր ու դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերի վրայ, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք:5 Եւ իրենց բոլոր գործերն անում են՝ ի ցոյց մարդկանց. լայնացնում են իրենց գրապանակները եւ երկարացնում են իրենց զգեստների ծոպերը:6 Սիրում են ընթրիքների ժամանակ պատուոյ տեղերը, ժողովարաններում՝ նախապատիւ աթոռները եւ հրապարակներում ողջոյններ առնել7 ու մարդկանցից կոչուել՝ ռաբբի, որ նշանակում է ուսուցիչ:8 Բայց դուք որեւէ մէկին ուսուցիչ մի՛ կոչէք, որովհետեւ ձեր ուսուցիչը մէկ է, եւ դուք բոլորդ եղբայրներ էք:9 Եւ երկրի վրայ ոչ մէկին ձեզ հայր մի՛ կոչէք, որովհետեւ մէ՛կ է ձեր Հայրը, որ երկնքում է:10 Եւ ուսուցիչներ չկոչուէք, որովհետեւ Քրիստոս է ձեր ուսուցիչը:11 Եւ ձեզնից մեծը ձեր սպասաւորը պիտի լինի:12 Ով իր անձը բարձրացնում է, կը խոնարհուի. եւ ով խոնարհեցնում է իր անձը, կը բարձրանայ:13 Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ երկնքի արքայութիւնը փակում էք մարդկանց առաջ. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ թոյլ չէք տալիս, որ մտնեն:14 15 Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ շրջում էք ծովի ու ցամաքի վրայ՝ անգամ մէկին նորահաւատ դարձնելու համար, եւ երբ նա այդպիսին է դառնում, նրան ձեզանից կրկնակի անգամ աւելի գեհենի որդի էք դարձնում:16 Վա՜յ ձեզ, կո՛յր առաջնորդներ, որ ասում էք՝ ով որ երդուի տաճարի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի տաճարի մէջ եղած ոսկու վրայ, պարտաւորւում է այն կատարել:17 Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ոսկի՞ն, թէ՞ տաճարը, որ սրբացնում է ոսկին:18 Եւ՝ ով որ երդուի սեղանի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի նրա վրայ գտնուող ընծայի վրայ, պարտաւորւում է այն կատարել:19 Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ընծա՞ն, թէ՞ սեղանը, որ սրբագործում է ընծան:20 Իսկ արդ, ով որ երդուեց սեղանի վրայ, երդուած կը լինի նրա վրայ եւ այն ամենի վրայ, որ սեղանի վրայ է:21 Եւ ով երդուեց տաճարի վրայ, երդուած կը լինի նրա եւ նրա մէջ բնակուող Աստծու վրայ:22 Եւ ով երդուեց երկնքի վրայ, երդուած կը լինի Աստծու աթոռի եւ նրա վրայ նստողի վրայ:23 Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ տալիս էք անանուխի եւ սամիթի ու չամանի տասանորդը, բայց թողել էք օրէնքի ամենից կարեւորները՝ արդարադատութիւնը, ողորմութիւնը եւ հաւատը. հարկ էր այս անել եւ այն չթողն»լ:24 Կո՛յր առաջնորդներ, որ մժղուկները քամում էք եւ ուղտերը կուլ էք տալիս:25 Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ բաժակի ու պնակի դուրսը մաքրում էք, մինչ ներսից նրանք լի են ձեր գողութեամբ եւ անժուժկալութեամբ:26 Կո՛յր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի եւ պնակի ներսը, որպէսզի դրանց դուրսն էլ մաքուր լինի:27 Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ նման էք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երեւում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամենայն ապականութեամբ:28 Նոյնպէս եւ դուք, դրսից մարդկանց արդար էք երեւում, մինչ ներսից լի էք կեղծաւորութեամբ եւ անօրէնութեամբ:29 Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ մարգարէների շիրիմներն էք շինում եւ արդարների գերեզմաններն էք զարդարում ու ասում էք.30 «Եթէ մենք մեր հայրերի օրօք լինէինք, մարգարէների սպանութեանը մասնակից չէինք լինի»:31 Ապա ուրեմն դուք ինքներդ ձեր մասին վկայում էք, թէ որդիներն էք նրանց, որոնք կոտորում էին մարգարէներին:32 Ուրեմն դուք էլ լրացրէ՛ք ձեր հայրերի արածը»:33 «Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից:34 Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք եւ խաչը պիտի հանէք. նրանցից ոմանց էլ պիտի տանջէք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածէք,35 որպէսզի ձեր վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան՝ արդար Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջեւ:36 Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս բոլորը պիտի գայ այս սերնդի վրայ»:37 «Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թեւերի տակ, բայց չկամեցաք:38 Ահա ձեր տունը աւերակ կը թողնուի ձեզ.39 բայց ձեզ ասում եմ, որ այսուհետեւ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ ասէք՝ օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»:

Genesis 29:20

20 Յակոբը Ռաքէլի համար ծառայեց եօթը տարի, բայց նրա աչքին այդ տարիները օրեր թուացին, որովհետեւ սիրում էր նրան:

Genesis 41:20

20 Յոթը նիհար ու զզուելի երինջներն ուտում էին գեղեցիկ ու պարարտ առաջին եօթը երինջներին:

Genesis 22:17

17 անչափ պիտի օրհնեմ քեզ եւ երկնքի աստղերի, ծովեզերքի աւազի չափ պիտի բազմացնեմ քո սերունդը: Քո սերունդը պիտի տիրանայ իր թշնամիների քաղաքներին,

Genesis 23:10

10 Եփրոնը քետացիների հետ նստած էր ժողովատեղում: Եփրոն քետացին պատասխան տուեց Աբրահամին եւ ի լուր Քետի որդիների ու բոլոր նրանց, ովքեր մտնում էին նրա քաղաքի դարպասով,

John 2:16

16 Իսկ աղաւնի վաճառողներին ասաց. «Դրանք այստեղից վերցրէ՛ք եւ իմ Հօր Տունը վաճառատան մի՛ վերածէք»:

John 6:26-27

26 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտռում էք ոչ թէ նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետեւ կերաք այն հացից եւ կշտացաք:27 Գնացէք աշխատեցէ՛ք ոչ թէ կորստեան ենթակայ կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է յաւիտենական կեանքի համար, եւ որը մարդու Որդին կը տայ ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստուած»:

Genesis 17:23

23 Աբրահամը իր որդի Իսմայէլի, իր բոլոր ընդոծինների, արծաթով գնուած իր բոլոր ստրուկների եւ Աբրահամի տանն եղած բոլոր արու մարդկանց թլիփը նոյն օրն իսկ թլփատեց, ինչպէս ասել էր նրան Աստուած:

Genesis 23:18

18 Քետի որդիների ներկայութեամբ, որոնք մտնում էին քաղաքի դարպասով:

Matthew 7:6

6 Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն:

Genesis 29:33-34

33 Դարձեալ յղիացաւ Լիան, Յակոբի համար ծնեց երկրորդ որդի եւ ասաց. «Քանի որ Տէրը լսեց, որ ատելի եմ, սրան էլ պարգեւեց ինձ»: Եւ նրա անունը դրեց Շմաւոն:34 Նա նորից յղիացաւ, ծնեց որդի եւ ասաց. «Այլեւս իմ կողքին կը լինի իմ ամուսինը, որովհետեւ նրա համար երեք որդի ծնեցի»: Դրա համար էլ նրան կոչեց Ղեւի:

Genesis 49:5-7

5 Եղբայրներ Շմաւոնն ու Ղեւինանիրաւութիւն գործեցին կամովին:6 Խորհրդին նրանց մասնակից չի լինի անձն իմ.նրանց դաւին յօժար չէ սիրտն իմ. ցասումով իրենց մարդ սպանեցինհաճոյքի համար ջլակոտոր արեցին ցուլեր:7 Անիծեալ լինի ցասումը նրանց,քանզի յանդուգն էր. անիծուի նրանց ոխն ու մոլուցքը,քանզի սաստիկ էր:Կը բաժանեմ ես նրանց Յակոբի մէջ,կը ցրեմ նրանց Իսրայէլի մէջ:

Genesis 34:2

2 Նրան տեսաւ քոռեցի Եմորի որդի Սիւքեմը, որը երկրի իշխանն էր, առեւանգեց նրան, պառկեց նրա հետ եւ պղծեց նրան:

Genesis 34:31

31 Նրանք պատասխանեցին. «Հապա ինչպէ՞ս է, որ նրանք իբրեւ բոզ լլկեցին մեր քրոջը»:

Exodus 2:14

14 Սա պատասխանեց. «Ո՞վ է քեզ իշխան ու դատաւոր կարգել մեզ վրայ, թէ՞ ինձ էլ ես ուզում սպանել, ինչպէս որ երէկ սպանեցիր եգիպտացուն»: Մովսէսը վախեցաւ՝ մտածելով, որ եղելութիւնը յայտնի է դարձել:

Genesis 12:2

2 Քեզ մեծ ցեղի նախահայր պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, պիտի փառաւորեմ քո անունը, եւ դու օրհնեալ պիտի լինես:

Genesis 12:12

12 Արդ, եթէ պատահի, որ եգիպտացիները տեսնեն քեզ եւ ասեն՝ սա նրա կինն է, ու սպանեն ինձ, իսկ քեզ ողջ թողնեն,

Genesis 13:7

7 Կռիւ եղաւ Աբրամի հօտերի հովիւների ու Ղովտի հօտերի հովիւների միջեւ: Քանանացիներն ու փերեզացիներն այդ ժամանակ բնակւում էին այդ երկրում:

Genesis 28:13-14

13 Տէրը կանգնած էր սանդուղքի վրայ: Նա ասաց. «Ես Տէրն եմ, քո հայր Աբրահամի Աստուածը եւ Իսահակի Աստուածը: Մի՛ վախեցիր, որովհետեւ այն հողը, որի վրայ քնել ես դու, քեզ եմ տալու եւ քո սերունդներին:14 Քո սերունդները երկրի աւազի չափ շատ են լինելու, տարածուելու են դէպի ծովակողմ, դէպի արեւելք, դէպի հիւսիս ու հարաւ: Քո շնորհիւ եւ քո սերունդների շնորհիւ օրհնուելու են աշխարհի բոլոր ազգերը:

Genesis 46:27

27 Յովսէփը Եգիպտոսում ունեցաւ երկու որդի: Այսպիսով Յակոբի ընտանիքի՝ Եգիպտոս մտած բոլոր տղամարդկանց թիւը եօթանասունհինգ է:

Exodus 5:21

21 Նրանք ասացին նրանց. «Թող Աստուած աչքի առաջ ունենայ ձեզ եւ դատի, քանի որ մեր հօտը գարշելի դարձրիք փարաւոնի ու նրա պաշտօնեաների աչքին: Դուք սուր տուեցիք նրա ձեռքը, որ նա մեզ սպանի»:

Genesis 34:13

13 Յակոբի որդիները խորամանկութեամբ պատասխանեցին Սիւքեմին ու նրա հայր Եմորին, քանի որ Սիւքեմը պղծել էր իրենց քոյր Դինային:

Genesis 49:7

7 Անիծեալ լինի ցասումը նրանց,քանզի յանդուգն էր. անիծուի նրանց ոխն ու մոլուցքը,քանզի սաստիկ էր:Կը բաժանեմ ես նրանց Յակոբի մէջ,կը ցրեմ նրանց Իսրայէլի մէջ:

Cross Reference data is from OpenBible.info, retrieved June 28, 2010, and licensed under a Creative Commons Attribution License.