Jeremiah 50:33 Cross References - ArmenianEastern

Exodus 5:2

2 Փարաւոնն ասաց. «Ո՞վ է նա, որի ձայնին անսալով՝ պիտի ազատ արձակեմ իսրայէլացիներին: Այդ Տիրոջը ես չեմ ճանաչում եւ իսրայէլացիներին էլ չեմ արձակում»:

Exodus 8:2

2 Եթէ չուզենաս արձակել, ես, ահա, գորտերով կ՚ապականեմ քո բովանդակ երկիրը:

Exodus 9:2-3

2 Իսկ եթէ չուզենաս արձակել իմ ժողովրդին եւ դեռ պահես նրան,3 Տիրոջ ձեռքը, ահա, կ՚իջնի դաշտում գտնուող քո անասունների հօտերի՝ ձիերի, էշերի, ուղտերի, արջառների ու ոչխարների վրայ, եւ շատ մեծ կոտորած կը լինի:

Exodus 9:17-18

17 բայց դու դեռեւս ձեռքիդ տակ ես պահում իմ ժողովրդին եւ չարչարում նրան:18 Ես, ահա, վաղն իսկ, հէնց այս ժամին այնպիսի սաստիկ կարկուտ տեղացնեմ, որպիսին դեռեւս չի եղել Եգիպտոսում իր գոյութեան օրուանից մինչեւ այսօր:

Cross Reference data is from OpenBible.info, retrieved June 28, 2010, and licensed under a Creative Commons Attribution License.