Revelation 21:19-21

Armenian(i) 19 Քաղաքին պարիսպին հիմերը զարդարուած էին ամէն տեսակ պատուական քարերով. առաջին հիմը յասպիս էր, երկրորդը՝ շափիւղայ, երրորդը՝ քաղկեդոն, չորրորդը՝ զմրուխտ, 20 հինգերորդը՝ եղնգնաքար, վեցերորդը՝ սարդիոն, եօթներորդը՝ ոսկեքար, ութերորդը՝ վանակն, իններորդը՝ տպազիոն, տասներորդը՝ քրիսոպրասոս, տասնմէկերորդը՝ յակինթ, տասներկրորդը՝ մեղեսիկ: 21 Տասներկու դռները՝ տասներկու մարգարիտ էին. իւրաքանչիւր դուռ՝ միակտուր մարգարիտ էր: Քաղաքին հրապարակը զուտ ոսկի էր՝ թափանցիկ ապակիի պէս: