John 10:19-21

ArmenianEastern(i) 19 Այս խօսքերի պատճառով հրեաների մէջ դարձեալ պառակտում եղաւ: 20 Եւ նրանցից շատերն ասում էին. «Նրա մէջ դեւ կայ եւ մոլեգնում է. ինչո՞ւ էք նրան լսում»: 21 Ոմանք էլ ասում էին. «Սրանք դիւահարի խօսքեր չեն, միթէ դեւը կարո՞ղ է կոյրի աչքերը բանալ»: