John 13:5-8

Armenian(i) 5 Յետոյ ջուր լեցուց կոնքին մէջ, եւ սկսաւ լուալ աշակերտներուն ոտքերը ու սրբել մէջքին կապած ղենջակով: 6 Ուստի եկաւ Սիմոն Պետրոսի. ան ալ ըսաւ իրեն. «Տէ՛ր, դո՞ւն պիտի լուաս իմ ոտքերս»: 7 Յիսուս պատասխանեց անոր. «Ինչ որ ես կ՚ընեմ՝ դուն հիմա չես ըմբռներ, բայց յետոյ պիտի ըմբռնես»: 8 Պետրոս ըսաւ անոր. «Դուն բնա՛ւ պիտի չլուաս իմ ոտքերս»: Յիսուս պատասխանեց անոր. «Եթէ չլուամ քեզ, դուն բաժին չունիս ինծի հետ»: