ArmenianEastern(i)
9 Կառուցեց մի բակ, որ դէպի հարաւ էր նայում: Բակի առագաստները նրբահիւս բեհեզից էին՝ հարիւր կանգուն երկարութեամբ: 10 Դրանց սիւները քսան հատ էին, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ: Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին: 11 Հիւսիսային կողմի առագաստն ունէր հարիւր կանգուն երկարութիւն: Դրա սիւները քսան հատ էին, պղնձէ խարիսխները՝ քսան հատ: Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին: 12 Ծովահայեաց բակի առագաստները յիսուն կանգուն էին: Դրանց սիւները տասը հատ էին, խարիսխները՝ տասը հատ: Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին: 13 Արեւելեան կողմի բակի առագաստը յիսուն կանգուն էր, 14 յետեւի կողմի բակի առագաստները տասնհինգ կանգուն էին: Դրանց սիւները երեք հատ էին, խարիսխները՝ երեք հատ: 15 Բակի դռան միւս կողմի առագաստները տասնհինգ կանգուն էին: Դրանց սիւները երեք հատ էին, խարիսխները՝ երեք հատ: 16 Խորանի չորս կողմերի բոլոր առագաստները նրբահիւս բեհեզից էին: