Luke 20:20-23

ArmenianEastern(i) 20 Եւ ապա յարմար առիթի սպասեցին եւ ուղարկեցին խաբեբաներ, որոնք իրենք իրենց, կեղծաւորութեամբ, արդար էին ձեւացնում, որպէսզի նրան խօսքերով բռնեն՝ մատնելու համար պետութեան եւ իշխանութեան կուսակալին: 21 Հարցրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճիշտ ես խօսում ու ուսուցանում եւ աչառութիւն չես անում, այլ ճշմարտութեամբ Աստծու ճանապարհն ես սովորեցնում: 22 Օրինաւո՞ր է մեզ համար կայսրին հարկ տալ, թէ՝ ոչ»: 23 Եւ նկատելով նրանց խորամանկութիւնը՝ ասաց նրանց.