Exodus 23:10-11

ArmenianEastern(i) 10 «Վեց տարի կը մշակես քո հողը եւ կը հաւաքես դրա բերքը: 11 Եօթներորդ տարում չես մշակի այն եւ կը թողնես, որ հանգստանայ: Քո ցեղի աղքատները թող ուտեն ինքնաբոյս բերքը, իսկ դրանից աւելացածները թող ուտեն վայրի գազանները: Այդպէս կը վարուես քո այգու եւ քո ձիթաստանի հետ: